Անջելինա Ջոլիի ֆիլմը էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 23-ին

16.05.2011, 20:03
Անջելինա Ջոլիի ֆիլմը էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտը, որը նվիրված է 1992-1995 թվականների պատերազմի ժամանակ բոսնիացի աղջկա և սերբի սիրո պատմությանը, ստացել է «Արյան և մեղրի երկրում» (In the Land of Blood and Honey) անվանումը, այն էկրան կբարձրանա դեկտեմբերի 23-ին, հաղորդում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով ֆիլմի պրոդյուսեր, GK Films ստուդիայի ղեկավար Գրեմ Քինգին (Graham King), ով այդ հայտարարությունն արել է Կաննի կինոշուկայում։

«Ֆիլմում խոսքը գնում է Բոսնիայի պատերազմի մասին, բայց ըստ էության, այն ունիվերսալ է։ Ես ցանկացա պատմել մի պատմություն այն մասին, թե ինչպես է պատերազմը փոխում մարդկանց հարաբերությունները և վարքը»,- պարբերականը մեջբերում է Ջոլիի խոսքերը։

Ժապավենի մատակարարման իրավունքները ստացել է FilmDistrict ընկերությունը։ Կցուցադրվի՞ այն Ռուսաստանում, թե՞ ոչ, առայժմ չի ասվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-