ՀՀ կրթության նախարարը Էմմիին սատարելու կոչ է անում

11.05.2011, 15:51
ՀՀ կրթության նախարարը Էմմիին սատարելու կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/.Վեց տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը չի ներկայանա Եվրատեսիլի եզրափակչում։

Եվրատեսիլ-2011 երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին երեքշաբթի Դյուսելդորֆում կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչի ուղեգիր չստացավ։

«Եթե Էմմին առաջին տեղը զբաղեցներ, ապա բոլորը կվերցնեին դրոշները և դուրս կգային հրապարակ՝ կիսելու համար նրա հաջողությունը և մի փոքր էլ այդ հաջողությունը մեզ վերագրելու համար։ Իսկ հիմա այլ կերպ է ստացվել, և դա չի նշանակում, որ մենք մեր պոտենցիալ հերոսին պետք է անհաջողակների ցուցակում ընդգրկենք։ Այսօր Էմմին մեծ աջակցության կարիք է զգում»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ չնայած Եվրատեսիլի ողջ գրավչությանը, «այդ մրցույթից չի սկսվում կյանքը, և դրանով չի ավարտվում»։

Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ վերջին տարիների ընթացքում ոմանք, այդ թվում՝ հոռետեսները, ասում էին, որ Հայաստանը Եվրատեսիլում իր երաշխավորված ութերորդ տեղն ունի։ «Մենք տեսանք, որ դա այդպես չէ։ Պետք է գնահատել ունեցած հաջողությունները, մտածել այն մասին, որ դրանք կարելի է կորցնել»,- նշեց Աշոտյանը։

Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006 թվականից։ Հանրապետության ներկայացուցիչների թվում լավագույն արդյունքը 2008 թվականի այդ մրցույթում ցույց է տվել չորրորդ տեղը զբաղեցրած Սիրուշոն։ -0-