Հայաստանն ունի Եվրատեսիլ-2011-ում հաղթելու բոլոր հնարավորությունները. Մոլդովայի ներկայացուցիչներ

04.04.2011, 17:02
Հայաստանն ունի Եվրատեսիլ-2011-ում հաղթելու բոլոր հնարավորությունները. Մոլդովայի ներկայացուցիչներ
Հայաստանն ունի Եվրատեսիլ-2011-ում հաղթելու բոլոր հնարավորությունները. Մոլդովայի ներկայացուցիչներ

Եվրատեսիլ-2011 մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին ունի մրցույթում հաղթելու բոլոր հնարավորությունները, կարծում է Zdob si Zdub խմբի մեներգիչ Ռոման Յակուպովը, ով Դյուսելդորֆում կներկայացնի Մոլդովան։

«Այս մրցույթի բոլոր հայ ներկայացուցիչները մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն. նույնիսկ եթե նրանց երգում և շոուում բանահյուսական տարր չկա, միևնույն է, հայերը տարբերվում են իրենց ազգային ինքնությամբ։ Նրանք վառ արտաքին, էներգիա, անհատականություն, ինքնատիպություն ունեն»,- ասաց Յակուպովը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով` չարժե մրցույթից առաջ կանխատեսումներ կատարել, քանի որ Եվրատեսիլում կարևոր է ոչ թե հաղթանակը, այլ երգի տոնը։ «Այս մրցույթում հաղթանակի հնարավորությունները մեծ են նրա մոտ, ով ամենալավ պրոմո շրջագայությունը կանցկացնի»,- ընդգծեց երգիչը։

Յակուպովը նշեց, որ Zdob si Zdub խումբը, որը մրցույթում կներկայացնի «So lucky» երգը, շեշտ է դրել հումորի և ինքնատիպ լինելու վրա։

«Մեր երգը հիմնված է Անդերսենի հեքիաթների մոտիվների վրա, այդ իսկ պատճառով մենք հանդես կգանք հետաքրքիր հագուստով, որոնք պարունակում են ինչպես ազգային, այնպես էլ` հեքիաթային տարրեր»,- ասաց մեներգիչը։

«Եվրատեսիլ-2011» մրցույթը կանցկացվի 2011 թվականի մայիսի 10-14-ը Դյուսելդորֆում։ ՀՀՀ-ն որոշում է կայացրել Էմմիին ուղարկել մրցույթին` առանց որևէ  ընտրության։

Էմմին արդեն պայքարել է 2010թ.-ի Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար։ Այդ ժամանակ նա երգչուհի Եվա Ռիվասի գլխավոր մրցակիցն էր, ով հաղթեց ազգային ընտրության ժամանակ լարված պայքարի արդյունքում և Եվրատեսիլ-2010 մրցույթում զբաղեցրեց յոթերորդ տեղը:

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։ 2008թ.-ին հայ կատարող Սիրուշոն Եվրատեսիլում չորրորդ տեղը զբաղեցրեց՝ գերազանցելով իր երկրի նախկին ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել նախկին մրցույթներում։ -0-