414.34
4.83
386.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսի պատասխանատուները կծանոթանան հայկական մշակույթին

13:00
31 Մարտի 2011

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան են ժամանել Ժնևի Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսի պատասխանատուները և մի խումբ շվեյցարացի լրագրողներ, տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այցելության նպատակն է ծանոթանալ հայկական հին և նորօրյա մշակույթին, շփվել այդ մշակույթը պահպանողների ու կրողների հետ, պատրաստել տեղեկատվական բնույթի և հանրահռչակող նյութեր` ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով պատշաճ ներկայացնելու համար:

Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարությունում հյուրընկալեց Ժնևի Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսի նախագահ Պատրիկ Ֆեռլային, Ժնևի ցուցադրումների պալատի և ցուցահանդեսների ծառայությունների տնօրեն Բեռնար Քիոտին, գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսի գործադիր տնօրեն Ադելին Բոյին և l’Hebdo, Le temp, 24 heures պարբերականների ներկայացուցիչներին:

Նախարարը պատասխանելով հյուրերին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, ներկայացրեց մշակույթի տարբեր ոլորտները, մասնավորապես կանգ առնելով հայ գրչության, ապա և գրատպության 500-ամյա պատմության շրջադարձային դրվագներին ու թարգմանչաց արվեստին, ժամանակակից կյանքի անխուսափելի մաս դարձող էլեկտրոնային գրքերին: Նախարար Հասմիկ Պողոսյանը անդրադարձավ նաև հայ գրատպության 500-ամյակին նվիրված հայաստանյան և արտերկրի մի շարք ծրագրերի, փաստելով, որ այդ շարքի յուրաքանչյուր նախաձեռնություն միանշանակ վերահաստատելու է հայ ժողովրդի հավատարմությունը գրավոր ավանդույթներին ու մշակույթին:

Նա նաև նշեց, հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությունների շարքը իրապես սկսվում է Ժնևից, որը ուրախալի է ու նաև խիստ պատասխանատու, ինչին ի պատասխան Ժնևի Գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսի նախագահ, պատվիրակության ղեկավար Պատրիկ Ֆեռլան նախարարին հավաստիացրեց, որ իրենց կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացվի լավագույնս:

Հանդիպման ավարտին նախարարը հույս հայտնեց, որ ժնևյան պատվիրակության ներկայացուցիչները այս օրերին այցելելով հայ միջնադարյան գրչության և դպրության կենտրոններ` Տաթևի վանք, Գլաձոր, Թարգմանչաց եկեղեցի, Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», երևանյան գրախանութներ, արվեստի օջախներ, շփվելով արվեստագետների ու մտավորականների հետ` Ժնևի Գրքի և մամուլի միջազգային առաջիկա ցուցահանդեսին առավել համապարփակ և ճշմարիտ կներկայացնեն պատվավոր հյուր`Հայաստանը:--0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ