Երևանում պետական համերգային դահլիճ կկառուցվի. ճարտարապետ

23.02.2011, 14:20
Երևանում պետական համերգային դահլիճ կկառուցվի. ճարտարապետ
Երևանում պետական համերգային դահլիճ կկառուցվի. ճարտարապետ

Երևանում ծրագրվում է պետական համերգային դահլիճ կառուցել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը։

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած վերջին հանդիպմանը մի շարք հարցեր են քննարկվել, որոնք վերաբերում են մայրաքաղաքի մշակութային կյանքին։

«Ես ասացի, որ անհեթեթ եմ համարում այն իրավիճակը, երբ ինչ-որ համերգ կամ մշակութային միջոցառում կազմակերպելու համար քաղաքապետարանը պետք է վարձակալության համար վճարի համերգային դահլիճի սեփականատիրոջը ։ Քաղաքը պետք է սեփական համերգային դահլիճն ունենա»,- ասաց նա։
Ըստ Իգիթյանի, քաղաքապետը հայտնեց, որ քաղաքապետարանն արդեն ծրագրում է Երևանում Պետական համերգային դահլիճի կառուցումը։ -0-