Հայ երաժիշտները կընդգրկվեն «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդական նվագախմբում

17.02.2011, 12:20
Հայ երաժիշտները կընդգրկվեն «Արևելյան գործընկերության» երկրների երիտասարդական նվագախմբում

Հայ երաժիշտները կընդգրկվեն ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներգրավված Լեհաստանի և երկրների ներկայացուցիչներից ձևավորված երիտասադրական նվագախմբում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից։

Հաղորդագրության համաձայն, թեկնածուների լսումները կսկսվեն ուրբաթ օրը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

«I, CULTURE Orchestra-ն բացառիկ և ժամանակակից ծրագիր է, որը կազմակերպվել է Ադամ Միցկևիչի անվան լեհական ինստիտուտի կողմից։ Ծրագիրը Լեհաստանի կողմից նախաձեռնած մշակութային նախագծերի շարքում կարևորագույն ծրագրերից է Եվրամիությունում նրա նախագահության ժամանակահատվածում (2011 թվականի երկրորդ կես)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվագախումբը ստեղծվել է այնպիսի կոլեկտիվների նմանությամբ, ինչպես Եվրոպական միության Երիտասարդական նվագախումբն է և ԱՊՀ երիտասարդական նվագախումբը։ -0-