Մոսֆիլմի վիրտուալ կինոթատրոնը Վիսոցկու մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կկազմակերպի

02.02.2011, 17:59
Մոսֆիլմի վիրտուալ կինոթատրոնը Վիսոցկու մասնակցությամբ  ֆիլմերի հետահայաց ցուցադրություն կկազմակերպի

Վլադիմիր Վիսոցկու մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ «Հեքիաթ այն մասին, թե ինչպես Պյոտր թագավորն ամուսնացրեց արաբին», «Ծառայում էին երկու ընկեր», «Տայգայի տերը» և «Չորրորդը», կսկվի փետրվարի 3-ից Մոսֆիլմի «Օն-լայն կինոթատրոնում», հաղորդում է կինոկոնցեռնի մամուլի ծառայությունը։

«Օն-լայն կինոթատրոն» ինտերնետ նախագիծը, որը Մոսֆիլմը գործարկել է անցած տարվա ապրիլին, կինոյի սիրահարներին և գիտակներին անվճար անհատական օն-լայն դիտման կամ  վիրտուալ կինոդահլիճներում դիտման հնարավորություն է տալիս։ Ամեն օր երկու կինոդահլիճներում Մոսֆիլմի ոսկե հավաքածուի անդադար անվճար առցանց ցուցադրում է անցկացվում՝ օտար լեզուներով կինոկադրի տակ գրվող որակյալ թարգմանությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Վիրտուալ կինոթատրոնի ծրագիրն ամեն շաբաթ փոխվում է և ներառում տարբեր ժանրերի և դարաշրջանների 500 լավագույն ֆիլմեր, որոնք ստեղծվել են Մոսֆիլմում։ Օն-լայն կինոթատրոններում մշտապես ավելանում է կինոնկարների քանակը, և առաջիկայում ծրագրացանկում ևս 200 ֆիլմ կհայտնվի։

Հետահայց ցուցադրությունները նվիրված են ականավոր դերասանների, ռեժիսորների, դրամատուրգների, օպերատորների և այլ մասնագիտության կինեմատոգրաֆների հոբելյաններին, ովքեր մեծ ներդրում են կատարել հայրենական կինոյի զարգացման մեջ։  Այսպիսով, ռեժիսոր Յուրի Օզերովի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ օն-լայն կինոթատրոնի երկու դահլիճներում ցուցադրվում են նրա «Սպորտ, դու հրաշք ես» և «Ազատագրում» ֆիլմերը: -0-