415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ջիվան Գասպարյանը կոչ է անում հեռուստաալիքներին չաղտոտել եթերը անորակ երաժշտությամբ

14:51
17 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ հայազգի դուդուկահար Ջիվան Գասպարյանը կոչ է արել հայկական հեռուստատեսությանը չաղտոտել եթերը անորակ երաժշտությամբ:

«Մենք, իհարկե, շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ ունենք, սակայն շատ են նաև անտաղանդները: Ես ինքս ամաչում եմ, երբ լսում եմ նրանց ելույթը հեռուստատեսությամբ: Ես պարզապես չգիտեմ՝ ինչ ասեմ հեռուստատեսության մասին: Սա ուղղակի խայտառակություն է: Կարելի՞ է օրը 24 ժամ հեռարձակել միևնույն երաժիշտի ելույթը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ անորակ երաժշտության նմանատիպ քարոզը կարելի է պարզապես «չինական կտտանք» անվանել, որի դեպքում գլխի վրա դանդաղ ջուր է կաթում, որը մարդուն խելագարության է հասցնում:
Գասպարյանը ընդգծեց, որ այսօր հայկական էստրադայում մեղեդու միևնույն եղանակի և ոճի ընդօրինակում է նկատվում:

Այս ամենի կապակցությամբ նա նշեց, որ եթերը պետք է հասանելի լինի միայն արժանի երաժիշտներին:
Ջիվան Գասպարյանը աշխարհի հայտնի երաժիշտներից մեկն է, ողջ աշխարհում վաճառվում են նրա ձայնասկավառակների միլիոնավոր օրինակներ։ Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են Գասպարյանին լավագույն ֆիլմերի երաժշտության ձայնագրման համար։ Արևմտյան հանդիսատեսի շրջանում նա հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոնկարի երաժշտության ձայնագրումից հետո, որտեղ դուդուկը ներդաշնակորեն միաձուլվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հնչողության հետ:
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Վալերի Գերգիևի, Լայոնել Ռիչիի, Փիթեր Գաբրիելի, Սթինգի, Բրայան Մեյի (Queen) հետ։ Մայքլ Բրուքի հետ Գասպարյանը ձայնագրել է «Black Rock» ալբոմը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
03:18
14 Մայիսի 2023
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 14-րդ տեղը «Եվրատեսիլ 2023»-ում, հաղթեց Շվեդիան. ՎԻԴԵՈ
00:40
14 Մայիսի 2023
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Brunette-ը փայլեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում. ՎԻԴԵՈ
15:17
12 Մայիսի 2023
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը Երևանում կներկայացնեն «Авиарежим» նոր շոու ծրագիրը
Դիանա Արբենինան և «Ночные Снайперы» խումբը գալիս են Երևան
14:25
12 Մայիսի 2023
Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
«Եվրատեսիլ 2023»–ում հայաստանյան պատվիրակ Brunette–ը խոսել է իր ելույթի անակնկալի և երգի ուղերձի մասին
12:12
12 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Brunette–ը «Եվրատեսիլ 2023»–ի եզրափակչում
01:09
12 Մայիսի 2023
Հայաստանը դուրս եկավ «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ (ՎԻԴԵՈ)
Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը ներկայացնող Brunette-ը, երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում, դուրս եկավ մրցույթի եզրափակիչ. ՎԻԴԵՈ
23:17
11 Մայիսի 2023
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Brunette-ը փայլուն ելույթ ունեցավ «Եվրատեսիլ 2023» երկրորդ կիսաեզրափակչում. ՎԻԴԵՈ
11:08
10 Մայիսի 2023
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները (ՖՈՏՈ)
Հայտնի են «Եվրատեսիլ 2023»–ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները. ՖՈՏՈ
10:56
08 Մայիսի 2023
Brunette–ը փայլում է Եվրատեսիլի փիրուզագույն գորգին. նրա հագուստի ոգեշնչման աղբյուրը «Մայր Հայաստանն է» (ՎԻԴԵՈ)
Brunette–ի հագուստի ոգեշնչման աղբյուրը Երևանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է` «Մայր Հայաստանը»: Այն խորհրդանշում է հայ կանանց ուժը և գեղեցկությունը. ՎԻԴԵՈ
10:57
14 Ապրիլի 2023
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար. նախարար
Թանգարանների այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար
16:37
10 Ապրիլի 2023
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են (ՎԻԴԵՈ)
Հայուհիները ցնցում են. Brunette–ն ու «Եվրատեսիլին» Վրաստանը ներկայացնող Iru–ն միասին պարել են. ՎԻԴԵՈ
11:56
10 Ապրիլի 2023
Brunette –ը գերում է Եվրոպան. Մադրիդում կայացել է Brunette–ի առաջին կենդանի ելույթը (ՎԻԴԵՈ)
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Brunette–ն առաջին անգամ կենդանի ձայնով կատարել է իր «Future Lover» երգը. ՎԻԴԵՈ