Մաեստրո Սպիվակովը կղեկավարի ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

28.09.2010, 11:23
Մաեստրո Սպիվակովը կղեկավարի ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը
Մաեստրո Սպիվակովը կղեկավարի ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

Մոսկվայում, Չայկովկսու անվան համերգասրահի բեմում ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Մաեստրո Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին են հաղորդել Մոսկվայի ֆիլհարմոնիայի մամուլի ծառայությունից։

«ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբն արդեն երրորդ անգամ է մեզ մոտ ելույթ ունենում։ Ամեն տարի ԱՊՀ-ի բոլոր երկրների երիտասարդ երաժիշտներին հավաքում են մի կոլեկտիվում, և նրանք շրջագայության են ուղևորվում դեպի ԱՊՀ երկրներ։ Սա այս տարվա հյուրախաղերի եզրափակիչ համերգը կլինի»,- ասել է մամուլի ծառայության երկայացուցիչը:

Ավելի վաղ նվագախումբը համերգներ էր ունեցել Աստանայում, Աշխաբադում, Բաքվում, Երևանում և Կիևում։

«Ամեն տարի մենք փորձում ենք Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մոսկովյան համերգի համար նոր դիրիժոր ընտրել։ Առաջին տարին նվագախումբը ղեկավարել է Յուրի Սիմոնովը, երկրորդի ընթացքում՝ Մարկ Գորենշթեյնը, իսկ այս տարի մենք հրավիրել ենք Վլադիմիր Սպիվակովին»,- պատմել է գործակալության թղթակիցը։

Համերգի ծրագրում կհնչեն Պագանինիի նվագախմբի հետ ջութակի համար գրված №1 կոնցերտը և Մենդելսոնի №4 («Իտալական») սիմֆոնիան։ Ելույթի մենակատարն է չինացի ջութակահար Ֆեն Նինը։

 «Ֆեն Նինը նույնպես երիտասարդ երաժիշտ է, մի քանի հեղինակավոր միջազգային մրցույթների, այդ թվում Պագանինիի անվան ջութակահարների մրցույթի հաղթող, այնպես որ նվագախմբում բացառապես երիտասարդների ելույթների գաղափարը պահպանվում է»,- ասաց մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ըստ նրա, «Երիտասարդական նվագախմբի համար ամեն տարի նոր երաժշիտներ են ընտրվում, այդ պատճառով նրանցից մի քանիսը կոլեկտիվում արդեն ոչ առաջին անգամ են ելույթ ունենում, իսկ ինչ-որը մեկն առաջին անգամ՝ ամեն ինչ կախված է նրանցից յուրաքանչյուրի կատարողական մակարդակից»։ Նվագախմբի մասնակիցների տարիքային սահմանափակումը մինչև 30 տարեկան է։ -0-