Ջութակահար Կարեն Շահգալդյանի և ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգաշարը մեկնարկում է փետրվարի 19-ին Կիսլովոդսկում

16.02.2010, 11:09
Ջութակահար Կարեն Շահգալդյանի և ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգաշարը մեկնարկում է փետրվարի 19-ին Կիսլովոդսկում
Ջութակահար Կարեն Շահգալդյանի և ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգաշարը մեկնարկում է փետրվարի 19-ին Կիսլովոդսկում

Ջութակահար Կարեն Շահգալդյանի և ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգաշարն է մեկնարկում փետրվարի 19-ին Կիսլովոդսկում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Կարեն Շահգալդյանը, «Մենամարտ» կոչվող ծրագրում կհնչեն այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպիսիք են Մոցարտը, Հայդնը, Հենդելը, ինչպես նաև կոմպոզիտորներ Լիդելի, Ռոլայի և Փլեյելի հազվադեպ կատարվող ստեղծագործությունները։

«Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ըմբոշխնել կատարողների և կոմպոզիտորների ողջ զորությունն ու գեղեցկությունը, ինչպես նաև բացել մեզ համար անարժանորեն մոռացված ստեղծագործողների անունները, թեև նրանցից շատերն իրենց ժամանակին երաժշտության պատմության մեջ կարևոր դեր խաղացած բավական հայտնի և ազդեցիկ երաժիշտներ են եղել»,- հայտարարեց ջութակահարը։

Նրա խոսքերով, շրջագայության շրջանակներում երաժիշտները հանդես կգան Յարոսլավլում, Իվանովոյում, Սոչիում, Վոլոգդայում, Մուրմանսկում, Նիժնի Նովգորոդում, Սմոլենսկում, Իրկուտսկում, Սևերոդվինսկում։ Հյուրախաղերը կավարտվեն մարտի 31-ին՝ Արխանգելսկում։

«Մեր կարծիքով, ծրագիրը, որն ընդգրկում է ինչպես հայտնի, ճանաչված գլուխգործոցներ, այնպես էլ այդ որոշիչին արժանի, սակայն պակաս հայտնի ստեղծագործություններ, անշուշտ, մեծ հետաքրքրություն կառաջացնի դասական երաժշտության սիրահարների շրջանում»,- ասաց Շահգալդյանը։ -0-