Վանի նահանգապետը ցանկանում է, որպեսզի Ախթամար կղզու հայկական եկեղեցին 2010 թ.-ի սեպտեմբերին բացվի հոգևոր ծառայությունների համար

24.12.2009, 20:03
Վանի նահանգապետը ցանկանում է, որպեսզի Ախթամար կղզու հայկական եկեղեցին 2010 թ.-ի սեպտեմբերին բացվի հոգևոր ծառայությունների համար

ԵՐԵՎԱՆ, 24  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի Վանի նահանգապետ Մյունիր Կարալողլուն 2010 թ.-ի սեպտեմբերին Ախթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին հոգևոր ծառայությունների համար բացելու ցանկություն է հայտնել, հայտնում է թուրքական hurriyetdailynews.com հրատարակությունը:  

Նահանգապետը հայտնել է, որ ինքը կապվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հետ՝ հոգևոր ծառայություններ անցկացնելու նպատակով եկեղեցին բացելու և բացման արարողությանը Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին հրավիրելու համար:

Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին:    

Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել են 1,5 մլն դոլար: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Վանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ: --0--