Փարաջանովի գլուխգործոցները հնարավոր կլինի դիտել նոր որակով

18.12.2009, 12:22
Փարաջանովի գլուխգործոցները հնարավոր կլինի դիտել նոր որակով
Փարաջանովի գլուխգործոցները հնարավոր կլինի դիտել նոր որակով

ԵՐԵՎԱՆ, 18  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դովժենկոյի անվան կինոստուդիայում բացվել է ֆիլմերի թվային վերականգնման ստուդիա, հաղորդում է Analitika.at.ua-ն։

Շուտով այնպիսի ռեժսորների, ինչպիսիք են Դովժենկոն և Փարաջանովը, ֆիլմերը հնարավոր կլինի դիտել նոր որակով։

Ժապավենի սքանավորումից հետո կատարվում է թվային մշակում։ Համակարգչային ծրագրերն ու գույնը ուղղվում են, քերծվածքներն ու փոշեհատիկները՝ վերացվում և նույնիսկ կադրն է կայունացվում, որպեսզի չթրթռա։

Դովժենկոյի կինոստուդիայի ֆիլմաֆոնդում պահվում է շուրջ 1000 ժապավեն, նոր լաբորատորիան թույլ կտա վերականգնել տարեկան 3 տասնյակ ժապավեն։
 
Նոր ստուդիայում մեկ ժապավենի թվային վերականգնումը պահանջում է մինչև 2 ամիս։

Գործընթացը թանկ է՝ 45 հազար դոլար մեկ ֆիլմի համար, տեղեկացնում է ТСН-ը։

Վերականգնումից հետո Դովժենկոյի ոսկե ֆոնդը նախատեսվում է թողարկել DVD տարբերակով և առաջարկել հեռուստավարձույթի համար։ -0-