Հայ ռեժիսորները Մոսկվայում կմասնակցեն Միջազգային կինոդպրոցին

31.10.2008, 13:04
Հայ ռեժիսորները Մոսկվայում կմասնակցեն Միջազգային կինոդպրոցին
Հայ ռեժիսորները Մոսկվայում կմասնակցեն Միջազգային կինոդպրոցին

Հայաստանից երեք երիտասարդ ռեժիսորներ կմասնակցեն ԱՊՀ-ի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար կազմակերպված Միջազգային կինոդպրոցին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի (ՀՀՄՀ) մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Հայաստանը ներկայացնող երկու երիտասարդ՝ Վարդան Հակոբյանը («Քաղաք» ֆիլմ)  և Դիանա Կարդումյանը («Աշնանային արև» ֆիլմ) ներառված են խաղարկային կինոյի ռեժիսուրա խմբի մեջ, իսկ Հարություն Բերբերյան-Քբեյանը՝ խաղարկային կինոյի թատերագիտություն խմբի շրջանակներում։

Կալուգինի խոսքերով, կինոդպրոցը կանցկացվի նոյեմբերի 1-10-ը՝ Բելիյե Ստոլբիում (Մոսկվայի շրջան), այն անցկացնում են ՀՀՄՀ-ն, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների և Գոսֆիլմֆոնդի կոնֆեդերացիան։

Ունկնդիրների թվում են վերջին կուրսի ուսանողներն և վերջերս կինոդպրոցներ ավարտած երիտասարդներ ոչ միայն Հայաստանից, այլև Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։

«Երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար կինոդպրոցը տարբեր երկրները ներկայացնող կինոյի ապագա պրոֆեսիոնալների կրթության մեջ գիտելիքների բացերը լրացնելու, միմյանց հետ ծանոթացնելու, ստեղծագործական նոր տանդեմներ բացահայտելու հնարավորություն ընձեռելու, ապագա համատեղ նախագծերի հիմքեր ստեղծելու նպատակ ունի», - ասաց ՀՀՄՀ-ի խորհրդական Մարգարիտա Մայկովան։

Կինոդպրոցում ուսուցումն ընթանում է երեք ուղղություններով՝ խաղարկային կինոյի ռեժիսուրա, վավերագրական կինոյի ռեժիսուրա, խաղարկային կինոյի թատերագիտություն։ Խաղարկային կինոյի ռեժիսուրայի վարպետության դասերը վարում է ռեժիսոր Վալերի Ռուբինչիկը, վավերագրական կինոյի ռեժիսուրայինը՝ ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, իսկ խաղարկային կինոյի թատերագիտությունը՝ սցենարիստ Պավել Ֆիննը։

Թեմատիկ վարպետության դասաժամերով հանդես կգան ռեժիսորներ Սերգեյ Ուռսուլյակը, Լարիսա Սադիլովան, Վլադիմիր Խոտինենկոն և Սերգեյ Դվորցևոյը, կինոգետներ Սերգեյ Լավրենտևը և Սերգեյ Լազարուկը, ինչպես նաև սցենարիստ Ալեքսանդր Բորոդյանսկին։

Ռեժիսորական խմբերի (խաղարկային և վավերագրական կինո) ունկնդիրները կներկայացնեն իրենց ֆիլմերը դեբյուտների համայնապատկերում։ Այս աշխատանքների թվում կան ֆիլմեր, որոնք արդեն ճանաչում և պարգևներ են ստացել տարբեր կինոդիտումների ժամանակ։ Դեբյուտների համայնապատկերը բացառիկ հատված է, ուժերի բաշխման քարտեզ։

Ամեն երեկո կայանալիք բանավեճային ակումբի շրջանակներում կքննարկվեն մասնակիցների՝ ռեժիսոր-դեբյուտանտների աշխատանքները, ինչպես նաև կկայանան հանդիպումներ ռուսական կինոյի հետաքրքիր անձանց, իրենց մասնագիտություններում ճանաչված վարպետների հետ՝ սցենարիստ Ռուստամ Իբրագիմբեկովի, ռեժիսոր Վիտալի Մանսկիի, օպերատոր Վլադիմիր Կլիմովի, հնչյունային ռեժիսոր և պրոդյուսոր Ռուստամ Ախադովի, ռեժիսոր Եգոր Կոնչալովսկու հետ։ Բանավեճային ակումբը վարում է կինոգետ, կինոքննադատ Սվետլանա Խոխրյակովան։

Կինոդպրոցի շրջանակներում երիտասարդ կինեմատոգրաֆիստները կկատարեն էքսկուրսիաներ «Մոսֆիլմի» տաղավարներով և թանգարաններով, ինչպես նաև կայցելեն Ռուսաստանի Գոսֆիլմֆոնդի բացառիկ լաբորատորիաներն ու ֆիլմերի պահոցները։-0-