Ուրարտական արժեքները կցուցադրվեն Էրմիտաժում՝ Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ

24.10.2008, 10:51
Ուրարտական արժեքները կցուցադրվեն Էրմիտաժում՝ Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ
Ուրարտական արժեքները կցուցադրվեն Էրմիտաժում՝ Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ

Պետական Էրմիտաժը կտոնի մեծանուն արևելագետ և հնագետ Բորիս Պիոտրովսկու ծննդյան 100-ամյակը, ով շուրջ երեք տասնամյակ ղեկավարել է թանգարանը։ Նրա պատվին հոկտեմբերի 28-ին կբացվի «Արարատի ստորոտին» խորագրով ցուցահանդեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թանգարանի մամուլի ծառայությանը։

Ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին (1908-1990) ղեկավարել է Էրմիտաժը 1964-1990 թթ.-ին։ Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտը արտասովոր կերպով լայն էր և բազմազան։ Երևանին կից՝ Կարմիր-Բլրի վրա գտնվող ամրոցի՝ նրա հայտնի պեղումները, ըստ էության, աշխարհի համար բացեցին Ուրարտու նոր հնագույն պետությունն ու դարձան իրենց ժամանակի գիտական սենսացիան։

Պիոտրովսկու 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի, Էրեբունի թանգարան-ամրոցի ցուցանմուշները, որոնք արտացոլում են ակադեմիկոսի գիտական բազկամողմ հետաքրքրություններն ու նրա անգնահատելի ներդրումը՝ Հայաստանի տարածքում գոյություն ունեցող հնագույն մշակույթների ուսումնասիրության գործում։

Ցուցահանդեսը կտևի մինչև հունվարի 25-ը։

Այժմ Էրմիտաժը ղեկավարում է ակադեմիկոս Պիոտրովսկու որդին՝ Միխայիլ Պիոտրովսկին։-0-