+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի երգեհոնահարներ Լեո Կրեմերը և Էդուարդ Հովհաննիսյանը չորս ձեռքով Բախ կնվագեն

19:34
15 Հոկտեմբերի 2008

Հոկտեմբերի 21-ին Չայկովսկու անվան համերգասրահում հայտնի երգեհոնահարներ Լեո Կրեմերը և Էդուարդ Հովհաննիսյանը չորս ձեռքով կնվագեն Բախի՝ հատուկ երգեհոնի համար գրված լավագույն ստեղծագործությունները, ՌԻԱ Նովոստիին հաղորդեց Պետհամերգասրահի տնօրենի տեղեկալ Ալեքսանդր Կրաուտերը։

«Չափազանց հազվադեպ են երգեհոնահարները չորս ձեռքով նվագում՝ դա անսովոր է։ Բացի այդ, Կրեմերը և Հովհաննիսյանը շատ մտերիմ են, այդ իսկ պատճառով արվեստի տեսանկյունից լավ են հասկանում միմյանց»,- ասաց Կրաուտերը։

Ըստ նրա, «համերգի ծրագրում կհնչի Բախի՝ բացառապես երգեհոնի համար գրված երաժշտություն»։

«Բախն ու երգեհոնը մեկ ամբողջություն են։ Երգեհոնի համար Բախից լավ ոչ ոք չի գրել, այդ պատճառով էլ այն նվագելը միշտ էլ հետաքրքիր է»,- ասաց Պետհամերգասրահի տնօրենի տեղակալը։

Նրա խոսքերով, չնայած, որ «երգեհոնով Բախ շատ հաճախ են նվագում, բայց կատարման մակարդակը միշտ տարբերվում է»։

«Կրեմերը երգեհոնով Բախ կատարելու հիմնական մասնագետներից է, և Հովհաննիսյանն էլ՝ հրաշալի երգեհոնահար։ Նրանք միանման բարձր կատարողական մակարդակ ունեն, այդ պատճատռով համերգը շատ հետաքրքիր պետք է լինի»,- ավելացրեց նա։

Կրաուտերն ընդգծեց, որ առաջիկա համերգի տոմսերն արդեն վաճառված են։

«Տոմսերն այնքան էլ շատ չէին, և դրանք արագ վաճառվեցին։ Մենք ստիպված էինք տոմսարկղերին լրացուցիչ տոմսեր հանձնել, բայց դրանք ևս արդեն սպառվել են»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Հովհաննիսյանը, 1978թ.-ին ավարտելով Մոսկվայի պետական կոնսերվատորիան Միխայիլ Վոսկրեսենսկու (դաշնամուր) և Լեոնիդ Ռոյզմանի (երգեհոն) դասարաններում, հետագայում մեկնել է Արևմտյան Եվրոպա հայտնի երաժիշտների մոտ կատարելագործվելու, այդ թվում՝ Կրեմերի մոտ։ Ներկայում Հովհաննիսյանը ապրում է Ֆրանսիայում։

Կրեմերը 30 տարվա ընթացքում Շփայերի Տաճարի կապելմեյստերն ու երգեհոնահարն է, որտեղ ղեկավարում է նաև Ֆիլարմոնիայի երգչախումբը, «Սիմֆոնիետա Սաարբրյուկենա» կամերային նվագախումբը և Սաար երկրի Բախի համայնքի Երգչախմբային կապելլան։ Գերմանիայում ապրող պրոֆեսոր Կրեմերը, կատարողականությանը զուգընթաց, մեծ ուշադրություն է դարձնում մանկավարժական և լուսավորչական գործունեությանը։

Ներկայում երկու երգեհոնահարները ճանաչված վարպետներ են և մեծ մասսայականություն են վայելում աշխարհով մեկ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ