Երգիչ Մհերը Հայաստանը ներկայացնելու է Յուրմալայում՝ «Նոր ալիք» մրցույթում

23.06.2008, 18:11
Երգիչ Մհերը Հայաստանը ներկայացնելու է Յուրմալայում՝ «Նոր ալիք» մրցույթում
Երգիչ Մհերը Հայաստանը ներկայացնելու է Յուրմալայում՝ «Նոր ալիք» մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Էստրադային երգիչ Մհերը (Մհեր Մեսրոպյան) 2008թ. հուլիսին Հայաստանը ներկայացնելու է Յուրմալայում՝ «Նոր ալիք» միջազգային մրցույթում։

«Մհերը երգելու է ռուսերեն լեզվով գրված «Ո՞վ» անվանումով երգը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակները՝ Ռաֆայել Գուրցիևը և Արթուր Բայդոն», երկուշաբթի լրագրողներին հաղորդեց երգչի պրոդյուսեր, «Էմմի Բի» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Նադեժդա Սարգսյանը։

Մհերը ավարտել է Ռուսաստանի «Գնեսինի» անվան երաժշտական ակադեմիայի վոկալ բաժինը։ Իր ստեղծագործական գործունեությունը նա սկսել է Մոսկվայում, ներկայումս ակտիվ շրջանառվում է Հայաստանում։

Սարգսյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի ներկայացուցիչը արժանապատվորեն ելույթ կունենա մրցույթում։ «Մհերն անցել է մրցույթի կանոններով նախատեսված ընտրական փուլը և մյուս 16 մասնակիցների հետ անցել եզրափակիչ»,- ասաց Սարգսյանը։

Առաջին փուլում Մհերը, մրցույթի կանոններով, ներկայացնելու է երկրի հիթը, որը մասնակցում է մրցույթին՝ «Հայաստան» երգը՝ գրված Արմեն Սմբատյանի երաժշտությամբ, երկրորդ փուլում նա կատարել է համաշխարհային հիթեր՝  Queen խմբի «We are the champions» երգը և Կառլոս Սանտանայի երգերից։

Երրորդ փուլում Մհերը կատարել է «Սեր» երգը։ Սա նրա դեբյուտն է՝ գրված երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Սարգսյանը նաև նշեց, որ «Նոր ալիք» մրցույթի եզրափակիչը հեռարձակվելու է Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով։ «Հեռարձակման անհրաժեշտ իրավունքներն արդեն ձեռք են բերվել Ars-Company-ից»,- տեղեկացրեց նա։

Իր հերթին, Մհերը հայտարարեց, որ հույս ունի, որ իր թիմը և բազմաթիվ հանդիսականները կաջակցեն իրեն։ «Ես կարծում եմ, որ կարևորը հաղթանակն է, ոչ թե մասնակցությունը»,- հայտարարեց երգիչը։

Երիտասարդ կատարողների փոփ երաժշտության «Նոր ալիք» միջազգային մրցույթը տեղի կունենա 2008թ. հուլիսի 23-ից 28-ը Յուրմալայում։ Մարտին Մոսկվայում տեղի ունեցած կիսաեզրափակիչի արդյունքներով, եզրափակիչ են դուրս եկել 17 երկրների երգիչներ և երաժշտական խմբեր։

Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում նախադեպը չունեցող «Նոր ալիք» մրցույթը կազմակերպելու գաղափարը կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյի և Ռայմոնդ Պաուլսինն է։ «Նոր ալիք-2002» մրցույթն առաջին հաջողված փորձն էր։--0—