Հայաստանը կմասնակցի մանկական Եվրոտեսիլ-2008-ին

06.05.2008, 17:45
Հայաստանը կմասնակցի մանկական Եվրոտեսիլ-2008-ին
Հայաստանը կմասնակցի մանկական Եվրոտեսիլ-2008-ին

Հայաստանը մտադիր է մասնակցել Eurovision Junior – 2008 մանկական միջազգային երգի մրցույթին, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ Կիպրոսում, տեղեկացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

«ՀՀՀ-ն արդեն սկսել է ընտրական մրցույթի հայտերի ընդունումը, և այսօրվա դրությամբ հավաքվել է հայտերի բավականին ազդեցիկ քանակություն», - երեքշաբթի Երևանում ասաց նա լրագրողներին։

Հարությունյանը հայտարարեց, որ մոտ ժամանակներս կայանալիք ընտրական մրցույթը կհեռարձակվի հանրային հեռուստաընկերության եթերով։

«Մանկական Եվրոտեսիլին մասնակցելու համար թեկնածուների ընտրությունը, ի տարբերություն անցյալ տարվա, կանցկացվի հասարակության մասնակցությամբ», - պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ մրցույթի պրոդյուսերն է «Հայեր» երաժշտական կոլեկտիվի ղեկավար, հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը։

Հայկական «Արևիկ» համույթը Նիդեռլանդներում կայացած Eurovision Junior – 2007 մանկական երաժշտական մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։

Eurovision Junior – 2007 մրցույթը կայացել է դեկտեմբերի 8-ին՝ Ռոտերդամում (Նիդեռլանդներ), նրան մասնակցել է 17 երկրների 8-15 տարեկան երիտասարդ երգիչները և կոլեկտիվներ։--0-