Հայաստանում մայիսի 8-ից կսկսվի բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան մրցույթի հայտերի ընդունումը

05.05.2008, 14:52
Հայաստանում մայիսի 8-ից կսկսվի բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան մրցույթի հայտերի ընդունումը
Հայաստանում մայիսի 8-ից կսկսվի բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան մրցույթի հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 8-ից կսկսվի հայ դասական գրականության հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանի անվան ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը 2008 թվականի ընթացքում արվեստի, գրականության և գիտության ոլորտներում։

Ինչպես երկուշաբթի հայտնեց Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնի նախագահ Ռուբեն Միզախանյանը, այս տարի մրցույթն անցկացվում է ինը անվանակարգում՝ «Գեղարվեստկան գրականություն», «Երաժշտություն», «Գեղանկարչություն», «Ռադիո և հեռուստատեսություն», «Սոցիալ-քաղաքական երգիծանք», «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակում («Հակոբ Վարդիվարյան» մրցանակ), «Երեխաների և դպրոցականների համար լավագույն հաղորդման համար»(«Արա և Մարալ» մրցանակ), «Քանդակագործություն» («Անահիտ և Բաբկեն Մկրյաններ» մրցանակ), ինչպես նաև «Թատրոն» անվանակարգ («Բաբկեն և Անահիտ Մկրյաններ» մրցանակ)։

Նրա խոսքերով, մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2008 թվականի դեկտեմբերի 8-ից, ընդ որում մրցույթին ընդունվում են միայն 2007 թվականի ընթացքում ստեղծված գործերը։ «Մրցույթին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից ու սեռից, ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից»,- նշեց նա։

«Մասնագիտացված հեղինակավոր ժյուրին կընտրի հաղթողներին, որոնց 2009 թվականի սկզբին կհանձնվեն մրցանակները»,- հայտնեց նա։

Ռ. Միրզախանյանը նշեց, որ հաղթողներին պատվոգրեր ու դրամական մրցանակներ կշնորհվեն հազար ԱՄՆ դոլարի չափով՝ավելացնելով, որ մրցանակի չափը հնարավոր է մեծանա։

«Թեքեյան» մշակութային կենտրոնը Թեքեյանի անվան մրցույթ է կազմակերպում անցյալ դարի 90-ական թվականներից։

Վահան Թեքեյանը ծնվել է 1878 թվականին Կոստանդնապոլսում։ 1901 թվականին Փարիզում լույս է տեսել Թեքեյանի «Մտորումներ» բանաստեղծությունների ժողովածուն։

Թեքեյանը «Հրաշալի կիրակի»(1914), «Կեսգիշերից լուսաբաց» (1920), «Սեր» (1933), «Հայկական երգեր» (1943)  և այլ ժողովածուների հեղինակն է։ Թեքեյանը հայտնի է նաև որպես «Շիրակ» (Կահիրե) ամսագրի հիմնադիր, 1915-ից հրատարակում է «Արև» թերթը, 1922 թվականից Կոստանդնուպոլսում՝ «Բարձրավանքը»։ Վահան Թեքեյանը մահացել է 1945 թվականին։-0-