Հայաստանի առջև կանգնած է ինքնության պահպանման խնդիրը. գրող

05.05.2008, 14:20
Հայաստանի առջև կանգնած է ինքնության պահպանման խնդիրը. գրող

Հայտնի հայ գրող և նկարիչ Արևշատ Ավագյանը կարծում է, որ հայ ժողովրդի հիմնական խնդիրը ինքնության պահպանումն է։

«Այսօր ողջ հայ մշակույթը արևելքի ազդեցության տակ է, և մենք կարող ենք կորցնել մեր ազգային արժեքները», - Երևանում երկուշաբթի լրագրողներին ասաց Ավագյանը։

Այդ համատեքստում գրողը նշեց, որ ժամանակակից հայ մշակույթը հեռու է բազմադարյա ավանդույթներից։

Ավագյանը կարծում է, որ պահպանված մշակութային արժեքները վկայում են հայ ժողովրդի ողջ աշխարհում հայտնի, հնագույն և բարձր մշակույթի մասին, ինչը չի կարելի ասել ժամանակակից մշակույթի մասին։

Մշակույթի գործչի խոսքերով, արևելյան մշակույթի ազդեցության տակ է հատկապես երաժշտությունը։

«Մեզ ստիպում են լսել օտար երաժշտություն, որը հնչում է ամենուրեք», - ասաց Ավագյանը։

Միաժամանակ նա ինքնության խնդրի լուծման հույսը կապում է երիտասարդ սերնդի հետ։ «Մեր երիտասարդության շրջանում արդեն այսօր կան շատ հայրենասերներ, որոնք գիտակցում են ողջ խնդիրը և փորձում են գտնել դրա լուծումը», - եզրափակեց նա։--0-