Երևանում բացվել է բրիտանական ֆիլմերի յոթերորդ փառատոնը

29.04.2008, 19:36
Երևանում բացվել է բրիտանական ֆիլմերի յոթերորդ փառատոնը
Երևանում բացվել է բրիտանական ֆիլմերի յոթերորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երեքշաբթի բացվելւ է բրիտանական ֆիլմերի յոթերորդ փառատոնը, որը տևելու է մինչև մայիսի 4-ը։

«Այս օրերի ընթացքում մենք հետաքրքիր ճանապարհորդություն կկատարենք դեպի Մեծ Բրիտանիա»,- փառատոնի բացման արարողությանը ասաց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Միաժամանակ, նա ավելացրեց, որ ֆիլմերի միջոցով հանդիսատեսը պատկերացում կկազմի Մեծ Բրիտանիայի մասին՝ սկսած 18-րդ դարից մինչև մեր օրերը։

Սարիբեկյանը տեղեկացրեց, որ փառատոնը բացվում է «Ջեյն Օստին» ֆիլմով, որը պատմում է 18-րդ դարի անգլիացի գրողի մասին։ «Ֆիլմի հերոսների հետ մենք կվերապրենք երջանկության և ռոմանտիկ պահեր»,- ավելացրեց նա։

Սարիբեկյանի խոսքով, փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվեն լավագույն ֆիլմերը, որոնք նկարահանվել են վերջին մի քանի տարիներին։

Այսպես, «Մոսկվա» կինոթատրոնում, փառատոնի շրջանակներում կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը՝ «Հատուցում», «Կասանդրայի երազանքը», «Նոթեր՝ սկանդալի մասին», «Սա Անգլիան է» և «Շոտլանդիայի վերջին արքան»։

«Նախատեսվում է երկու սեանս՝ անգլերեն և ռուսերեն թարգմանությամբ»,- ասաց նա, ավելացնելով, որ փառատոնից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության։

Բացի այդ, ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվելու է նաև Գյումրիում։

Բրիտանական խորհուրդը, որը միջոցառման կազմակերպիչն է, նման փառատոններ անցկացնում է ամեն տարի։--0—