Հայ գրականագետների մի խումբ կուսումնասիրի Չարենցի անհայտ ստեղծագործությունները

19.03.2008, 14:24
Հայ գրականագետների մի խումբ կուսումնասիրի Չարենցի անհայտ ստեղծագործությունները
Հայ գրականագետների մի խումբ կուսումնասիրի Չարենցի անհայտ ստեղծագործությունները

Հայաստանում կստեղծվի գրականագետների խումբ, որը կուսումնասիրի 20-րդ դարի մեծագույն բանաստեղծի ժառանգությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գապարյանը։

«Խմբում կընդգրկվեն հայտնի մասնագետներ, ինչպես նաև բանաստեղծի դուստրը՝ Անահիտ Չարենցը»,-ասաց նա։

Գասպարյանի խոսքերով լայն հասարակությանն անհայտ՝ Չարենցի շատ ստեղծագործությունները մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունեն։

Գրականագետը տեղեկացրեց, որ գրականագետների խմբի աշխատանքների արդյունքում կհրատարակվի Չարենցի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն տասը հատորով։

«Մեծանուն բանաստեղծի ստեղծագործությունների վեց հատորն արդեն հրատարակվել է, ևս երկուսն արդեն պատրաստ են, բայց դեռ չեն տպագրվել, վերջին երկու հատորների լույս ընծայումով տասհատորյակն ամբողջական կդառնա»,-ավելացրեց Գասպարյանը։

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) հայ գրականության դասականն է, ծնվել է 1897թ. մարտի 13-ին (25)՝ Կարսում։

1915 թվականին կամավոր գնացել է ռազմաճակատ։ Նա կրքոտ հայրենասեր էր, իր հայենիքի ազատության գաղափարի ջատագովը։ 1936 թվականի սեպտեմբերին Չարենցը կալանավորվեց՝ հակահեղափոխականության, ազգայնականության, տրոցկիզմի և ահաբեկչության մեղադրանքով։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Չարենցը մահացավ Երևանի բանտի հիվանդանոցում։

Չարենցի ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում Ա.Ս.Պուշկինի, Վ.Վ.Մայակովսկու, Ի.Վ.Գյոթեի, Է.Վերհարնի, Ու.Ուիթմենի, Մ.Գորկու ստեղծագործությունների թարգմանությունները։ Նա հայ դասականներ Հ.Թումանյանի, Ա.Իսահակայանի, Վ.Տերյանի, ինչպես նաև Մ.Գորկու մասին և իր ժամանակակից պոեզիայի վերաբերյալ  հոդվածների հեղինակ է։ 

Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ ռուսերեն են թարգմանել ռուս մեծ բանաստեղծները։ 1974թ. Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ այն բնակարանում, որը բանաստեղծի ընտանիքը ստացել էր 1935թ.-ին։--0—