Երևանում տեղի ունեցավ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանի «Խոսում են Հայաստանի քարերը» գրքի շնորհանդեսը

31.10.2007, 19:46
Երևանում տեղի ունեցավ գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանի «Խոսում են Հայաստանի քարերը» գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի ազգային գրադարանում չորեքշաբթի տեղի ունեցավ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանի «Խոսում են Հայաստանի քարերը» գրքի շնորհանդեսը։

Ինչպես միջոցառման ժամանակ հայտնեց հեղինակը, գիրքը Հայաստանի գրեթե բոլոր շրջանների և գյուղերի, ինչպես նաև Արցախի և Ջավախքի մշակութային հուշարձանների և գերեզմանաքարային գրությունների փաստագրական նյութերի հավաքածու է։

«Քարը հայերի համար պատմական փաստաթուղթ է, սրբություն, հոգու, մտքի, ցավի և սիրո խորհրդանիշ։ Դրանցից յուրաքանչյուրում ես տեսա հայ ժողովրդի պատմությունը, ազգային ոգին»,-միջոցառման ժամանակ ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ «Պարզապես պետք է այդ ամենը տեսնել, ուսումնասիրել, փաստագրել»,-խոստովանեց Պետրոսյանը։

Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ ժողովածուի հեղինակը հասկանում է ոչ միայն քարերի լեզուն, այլ նաև դրանց պատվիրանը՝ սիրիր քո հողը և ջուրը, քո նախնիների հայրենիքը, քո մշակույթը, եկեղեցիները և հերոսներին։

«Անցնելու համար ողջ Հայաստանը, Արցախը և Ջավախքը, փաստագրելու համար մշակութային հուշարձանների բոլոր գրությունները, հավաքելու համար տպավորիչ, դաստիարակչական պատկերներ, պետք է տիրապետել ոչ միայն հետազոտողի որակներով, այլ նաև լինել ազգի նվիրյալը»,-խոստովանեց Սարգսյանը։

Աշոտ Պետրոսյանը 1993-1995 թթ. զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պահեստի գծով տեղակալի պաշտոնը, 2000-ին զորացրվել է։–0—