Հայաստանի գրադարանները կստանան ժամանակակից ռուս գրականության 20 հազ. կտոր գիրք

14.09.2007, 18:52
Հայաստանի գրադարանները կստանան ժամանակակից ռուս  գրականության 20 հազ. կտոր գիրք
Հայաստանի գրադարանները կստանան ժամանակակից ռուս  գրականության 20 հազ. կտոր գիրք

Հայաստանի գրադարանները կստանան ժամանակակից ռուս գրականության 20 հազ. կտոր գիրք։ Այս մասին ուրբաթ Երևանում տեղեկացրեց Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ռուսական ընկերության նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանի ազգային գրադարանի և երկրի մարզային գրադարանների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով, հայկական գրադարաններին կտրամադրվի ռուսական ժամանակակից պոեզիա, արձակ, հրապարակախոսություն։

«Մենք կուզենայինք, որպեսզի այս գրքերը նպաստեն այն բանին, որ հայ ժողովուրդը գնահատի և ճանաչի ռուսաց լեզուն, ինչում անգնահատելի է համալսարանների և դպրոցների հետ համագործակցող գրադարանների դերը»,-ասաց Կրիվոպուսկովը։

Նա նշեց, որ ռուս  հասարակությունը Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ոլորտում լուրջ մտադրություններ ունի գրադարանային շրջանակներում ուղիղ կապեր հաստատելու գործում։

Ռուսական ընկերության նախագահի խոսքերով, այս ուղղությամբ առաջին քայլերից մեկն է ժամանակակից հայկական արձակի, պոեզիայի և հրապարակախոսության հրատարակումը, հայ հեղինակներին ռուսերեն թարգմանելը։

«Հենց գիրքն է դարձել հայ ժողովրդի, նրա ոգու, ամրության, հավատարմության և մեր ժողովուրդների կապերի փրկությունը, կապերի.  որոնք գնալով ամրապնդվում են։ Մենք փորձում ենք տարածել հայ  գրականությունը և դրանով քանդել մեր երկրների միջև առկա տեղեկատվական և մշակութային շրջափակումը»,-ասաց Կրիվոպուսկովը։

Նա նշեց, որ արդեն հրատարակվել են ժամանակակից հայ պոետների և արձակագիրների թարգմանությունները, 20-21 դարերի հայկական պոեզիայի հատընտիրը, թարգմանվել է Եղիշե Չարենցի  ստեղծագործությունների գիրքը, հրատարակվել է «Հայաստան, Հայաստան...-200 հարց, 200 պատասխան երկրի և ժողովրդի մասին»։

Նրա խոսքերով, հայերեն է թարգմանվել ռուս բանաստեղծուհի Ալեքսանդրա Օչիրովայի պոեզիան, ինչպես նաև ավարտվում են աշխատանքները «Հայկական մշակույթի պատմությունը էպոսից մինչև ինտերնետ ռեսուրսները» գիրքը։

Հայաստանում անկացվում են Ռուսական խոսքի օրեր, որոնց շրջանակներում Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Ստեփանակերտում անցկացվում են բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ նվիրված ռուսերեն լեզվին Հայաստանի ու Ռուսաստանի միջև գրական և տեղեկատվական կապերի ամրապնդմանը։

Միջոցառումը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության պայմանագրի կնքման տասնամյակին և Ռուսերենի տարվան։ Ռուսերեն լեզվի օրերը անցկացվում են վարչապետ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ։--0—