Աշնանը Երևանում կկայանա Նյու-Յորքի «Մհեր Մկրտչյան» թատրոնի հյուրախաղերը

12.07.2007, 19:32
Աշնանը Երևանում կկայանա Նյու-Յորքի «Մհեր Մկրտչյան» թատրոնի հյուրախաղերը

.ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հոկտեմբերի 10-ից 12-ը առաջին անգամ կկայանա Նյու-Յորքի «Մհեր Մկրտչյան» թատրոնի հյուախաղերը։ Այս մասին հինգշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Նյու-Յորքի «Թեքեյան» մշակութային կենտրոնի «Մհեր Մկրտչյան» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Վարդան Հովհաննիսյանը։

«Մենք «Թեքեյան» կենտրոնի 60-ամյանկի հետ կապված Երևան այցելելու հրավերք ստացանք»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով թատերախումբը Երևանում կներկայացնի երեք ներկայացում՝ Ժիրայր Անանյանի «Տաքսի-տաքսի»-ն, Ռոբերտ Թոմի «Թակարդ»-ը և Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույն արևելյան»-ը։

Խմբի խեկավարը նշեց, որ իրենց հիմնական նպատակը երիտասարդներին թատրոնի հետ կապելն է։.

«Շատ կարևոր է, որ թատրոն այցելեն ոչ միայն 40-ից բարձ տարիքի մարդիկ, այլ նաև երիտասարդությունը։ Այն, որ մենք շատ երիտասարդ դերասաններ ենք ընդունել մեր թատերախումբ, բավականին ծանրակշիռ փաստարկ է, որպեսզի երիտասարդությունը ավելի հաճախ այցելի մեր ներկայացումներին»,- հավելեց նա։.

«Մհեր Մկրտչյան» թատրոնը հիմնվել է 1997-ին Նյու-Յորքում և մեծ համբավ է վայելում ամերիկահայ համայնքում։ Խաղացանկի մեծ մասը կոմեդիա է։

Ներկայացումները բեմադրվում են ինչպես արևելահայերենով, այնպես էլ արևմտահայերենով, որն ավելի տարածված է սփյուռքում։--0—