Արծվիկը դիզայներական զգեստով փայլել է կարմիր գորգի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
08.05.2017,
19:57
«Եվրատեսիլ 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մասնակցել է երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությանը, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը:
Արծվիկը կարմիր գորգի արարողությանը ներկայացել է հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանի մոդելավորած բաց վարդագույնի երանգներով ոսկեգույն հագուստով և իր տեսքով հիացրել ներկաներին:

«Արծվիկի կարմիր գորգի զգեստը ստեղծելիս ցանկացել եմ, որ այն շատ տարբերվի բեմական հագուստից, կերպարից, որպեսզի մենք տեսնենք երկու տարբեր Արծվիկ:
Ինչպես Ամստերդամի ելույթի համար, այնպես էլ այստեղ հագուստի հիմքում տաբատն է և բավական լայն շրջազգեստը, որը շատ նորաձև է այժմ: Մենք այդկերպ ցանկացել ենք համադրել կանացիությունն ու հարմարավետությունը, որպեսզի Արծվիկն իրեն ինքնավստահ զգա կարմիր գորգի վրա»,- նշել է Ֆաինան:

Արարողության ընթացքում մասնակիցները երկինք են բաց թողել խորհրդանշական դրոշները:
Արծվիկը երկինք է ուղարկել հայկական եռագույնը:

Միջոցառման ընթացքում «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցները միմյանց ճանաչելու, շփվելու և կարծիքներ փոխանակելու հնարավորություն են ունեցել:
Արծվիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային հայտնի լրատվամիջոցների` այդ թվում BBC ONE, BBC Radio, ORF, RTL, RAI, UA: PBC և այլն:

«Եվրատեսիլին» այս տարի կմասնակցի 43 երկիր: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9-ին, երկրորդը՝ 11-ին, եզրափակիչը՝ 13-ին: -0-