«72 ժամ» ռուսական ֆիլմի երևանյան պրեմիերան կանցկացվի դեկտեմբերի 8–ին Մոսկվայի տանը

04.12.2015, 15:00
«72 ժամ» ռուսական ֆիլմի երևանյան պրեմիերան կանցկացվի դեկտեմբերի 8–ին Մոսկվայի տանը։
«72 ժամ» ռուսական ֆիլմի երևանյան պրեմիերան կանցկացվի դեկտեմբերի 8–ին Մոսկվայի տանը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  «72 ժամ» ռուսական ֆիլմի երևանյան պրեմիերան կանցկացվի դեկտեմբերի 8–ին Մոսկվայի տանը։

Ցուցադրությունը կանցկացվի Մոսկվայի տան «Ռուսական կինոյի երևանյան պրեմիերա» նախագծի շրջանակում։

«72 ժամ» ֆիլմը ստեղծվել է Նիկոլայ Ռաստորգուևի պրոդյուսերական ընկերության աջակցությամբ։ Ժապավենի ռեժիսորը Կիրա Անգելինան է։ Երևանյան հեռուստադիտողի համար գեղարվեստական ֆիլմի ներկայացումը կանցկացնեն Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դերասան Ալեքսեյ Շևչենկովը և սցենարի հեղինակ Անուշ Վարդանյանը։

Ֆիլմը հիմնված է Հայրենական մեծ պատերազմի իրական իրադարձությունների մասին և պատմում է պատերազմական ժամանակի և ընդհատակի գործունեության, դետեկտիվ–հետաքննության և սիրո պատմության մասին։ «72 ժամ» ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ չկան մարտի տեսարաններ, և պատերազմն արտաքին դրսևորումներից տեղափոխվել է դեպի մարդկային հարաբերություններ։ Այն չի կարելի գաղափարախոսական անվանել, դա մարդու էության ուսումնասիրություն է, նկարագրություն այն մասին, թե ինչպես է պատերազմը ստուգում մարդկանց և բացահայտում նրանք իրական բնությունը։

Ժապավենի պրեմիերան կկայանա ժամը 19։00–ին։ Մուտքն ազատ է։ -0-