Թեման` ՍԵՐ. Գիսանե Պալյանն ու իր սաները ստեղծագործում են արտակարգ իրավիճակի պայմաններում (ՎԻԴԵՈ)

23.06.2020, 20:30
Թեման` ՍԵՐ. Գիսանե Պալյանն ու իր սաները ստեղծագործում են արտակարգ իրավիճակի պայմաններում. ՎԻԴԵՈ
Թեման` ՍԵՐ. Գիսանե Պալյանն ու իր սաները ստեղծագործում են արտակարգ իրավիճակի պայմաններում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Աջափնյակ վարչական շրջանի Ա. Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնի սաները դասատու Գիսանե Պալյանի հետ շարունակում են ստեղծագործել արտակարգ իրավիճակի պայմաններում։ Այս մասին նշվում է Աջափնյակ վարչական շրջանի Facebook–յան էջում։

Նրանք իրենց սրտի խոսքն են հղել ու երգը նվիրել առողջապահության ոլորտի մասնագետներին։

Ինչպես է նշել է Գիսանե Պալյանը Facebook–յան իր էջում, Անկախ ամեն ինչից նա ու իր ուսանողները շարունակում են աշխատել։

«Թեման - ՍԵՐ... Նոր առաջադրանքս աշակերտներին - ինքնուրույն գրել այս համաշխարհային հիթի համար հայերեն խոսքեր... Եվ այս առաջադրանքը գերազանց կատարեցին Արմինե և Ռուզաննա Մարգարյանները։ Փաստորեն մեր դասերի ընթացքում զարգացնում ենք ոչ միայն վոկալը, այլ նաև ստեղծագործական հմտությունները...», – նշել է Գիսանեն։–0–