Ստեֆան Հայրապետյանը կներկայացնի Էստոնիան «Եվրատեսիլ 2022»-ում (ՎԻԴԵՈ)

13.02.2022, 18:21
Հայայզգի Ստեֆան Հայրապետյանը կներկայացնի Էստոնիան «Եվրատեսիլ 2022»-ում. ՎԻԴԵՈ
Ստեֆան Հայրապետյանը կներկայացնի Էստոնիան «Եվրատեսիլ 2022»-ում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Էստոնիան «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Eesti Laul գլխավոր երաժշտական մրցույթի հաղթող Ստեֆան Հայրապետյանը, գրում է bublik.delfi.ee:

Ստեֆան Հայրապետյանը Էստոնիայում բնակվող հայազգի երգիչ է, երգերի հեղինակ: Նա սկսել է երգել փոքրի տարիքից: Իր կարիերայի ընթացքում Ստեֆանը կարողացել է լուրջ հայտ ներկայացնել երաժշտական ասպարեզում:

«Եվրատեսիլ 2022» երգի 66-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում մայիսի 14-ին:-0-