Ստաս Միխայլովի երևանյան համերգը չեղարկվել է

29.03.2019, 21:11
Ստաս Միխայլովի երևանյան համերգը չեղարկվել է:
Ստաս Միխայլովի երևանյան համերգը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովի երևանյան համերգը չեղարկվել է։ Համերգը նախատեսված էր ապրիլի 2–ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ինչպես հաղորդում են համերգի կազմակերպիչները, այս մասին նշվում է պաշտոնական փաստաթղթում, որը տարածվել է ռուսական կազմակերպչի` «К-Концерт» ընկերության կողմից։

«Համերգի տոմսերը ենթակա են վերադարձի բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համերգի չեղարկման պատճառները չեն նշվում։–0–