Ռուս Միստեր Բին. Մկոն հանդես կգա նոր ֆիլմում (ՎԻԴԵՈ)

21.01.2020, 10:30
Ռուս Միստեր Բին. Մկոն հանդես կգա նոր ֆիլմում. ՎԻԴԵՈ
Ռուս Միստեր Բին. Մկոն հանդես կգա նոր ֆիլմում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուսական Միստեր Բինի մասին «Գոշա» անունով հումորային սերիալի պրեմիերան կկայանա հունվարի 25-ին ռուսական հեռուստաալիքներից մեկով։ Այս մասին հայտնում է Վոկրուգ ՏՎ-ն։

Ֆիլմի ռեժիսորը Միխայիլ Միրոնովն է, իսկ պրոդյուսերները՝ Ալեքսեյ Տրոցյուկը, Էդուարդ Իլոյանը, Միխայիլ Տկաչենկոն և Ռեզո Գիգինեիշվիլին։ Գլխավոր ՝ ամաչկոտ ժպիտով «հիմարի» դերը խաղում է Մկոն (Մկրտիչ Արզումանյանը)։

Պատմությունը պարզամիտ Գոշայի մասին է, ով արդեն 30 տարի է ինչ նույն կյանքով է ապրում։ Նա վախենում է տնից դուրս գալ, քանի որ ամեն անգամ մի զվարճալի պատության մեջ է ընկնում։ Գոշան ծիծաղելի ակնոց ու շնիկով հողաթափեր է կրում, և նրա ամեն օրն անցնում է հին հեռուստացույցի առջև։ Բայց նա երազանք ունի․ ստեղծել ընտանիք մի աղջկա հետ ում մինչև ականջների ծայրը սիրահարված է։

Յուլյան աշխատում է բանկում և, չգիտես ինչու, չի նկատում Գոշային։ Իսկ Գոշան, իր հերթին, հույս ունի, որ իր երազանքի կնոջ հետ մեքենայով կշրջի ողջ աշխարհով։-0-