Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին

31.10.2020, 16:57
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին
Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոններին
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ բրիտանացի դերասան Շոն Քոններին, ով հայտնի է դարձել բրիտանական հատուկ ծառայությունների գործակալի կերպարը փայլուն մարմնավորելու շնորհիվ։

Այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է BBC-ին` հղում անելով դերասանի հարազատներին, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Քոններին նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում, այդ թվում` 007 գործակալի մասին պատմող յոթ ֆիլմերում։–0–