Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

06.03.2020, 21:09
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Լոբստեր–հեռախոս և երկարաոտք փղեր. Երևանում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախաբացումը, որը կարելի է համարել այս տարվա  ամենասպասված մշակութային իրադարձությունը։

 - рис.1

Ինչպես լրագրողներին նշեց ցուցահանդեսի համակարգող Լիլիթ Դավթյանը, ցուցանմուշներում ներառված է մեծանուն նկարիչների մոտ 260 աշխատանք, որոնց թվում են գրաֆիկական և կավագործական աշխատանքներ, քանդակներ։

 - рис.2

«Մենք ներկայացնում ենք բավականին մասշտաբային ցուցահանդես ութ սրահներում։ Կան աշխատանքներ, որոնք չեն ներառվել ցուցանմուշներում, քանի որ տեղը չբավարարեց։ Այստեղ կան մոտ 260 աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են Սալվադոր Դալիի կողմից` քանդակներ և գրաֆիկական աշխատանքներ։ Իսկ Պիկասոն ներկայացված է 30 կերամիկական աշխատանքներով և 29 գրաֆիկական դիմանկարներով», – ասաց նա։

 - рис.3

Դավթյանը նաև նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են նաև աֆիշներ և լուսանկարներ, որոնք նվիրված են նկարիչների ցուցահանդեսներին։

 - рис.4

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր հերթին նշեց, որ հավաքածուն պատկանում է բարերար և կոլեկցիոներ Ալեքսանդր Շադրինին, որը իր կյանքի մոտ 10 տարին նվիրել է Դալիի և Պիկասոյի աշխատանքների ուսումնասիրությանը։ Նա նշեց, որ Հայաստան է բերվել ցուցահանդեսի պատրաստի կոնցեպտը։

 - рис.5

Պատասխանելով այն հարցին, թե ներկայացված աշխատանքները բնօրինակներն են, թե ոչ` Ծատուրյանը հայտարարեց, որ բոլոր փաստաթղթերն առկա են։

 - рис.6

«Ես միշտ ասել եմ` հավատացեք փորձագիտական կարծիքին։ Եվ ես ոչ մեկին թույլ չեմ տա խաղալ Հայաստանի ազգային պատկերասրահի համբավի հետ», – հայտարարեց նա։

«Որպես կանոն, Դալիի և Պիկասոյի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում շատ մեծ է, և Հայաստանը բացառություն չէ։ Մենք ամեն օր ստանում ենք մեծ քանակով զանգեր», – ասաց նա։

Նրա կանխատեսմամբ, երկու ամսում ցուցահանդես կայցելի մոտ 50–60 հազար այցելու, սպասվում է, որ օրական կայցելի մոտ 500–1500 մարդ։

Բարերար և հավաքածուի կոլեկցիոներ Ալեքսանդր Շադրինը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց, թե ինչու է որոշել ցուցահանդես կազմակերպել հենց Հայաստանում։

«Հասկանում եք` ինչ է նշանակում հեռանալ Մոսկվայից։ Մոսկվան դա 15 հատ Երևան է, այդուհանդերձ ես այս ցուցահանդեսը բերեցի այստեղ։ Ինձ չէր հետաքրքրում ֆինանսական բաղադրիչը, պետք է, որպեսզի մեր երկրների հարաբերությունները զարգանան ավելի վստահելի հունով», – ասաց նա։

Շադրինը կարծում է, որ Դալին և Պիկասոն իսպանական մշակույթի մեդալի երկու կողմերն են։

«Դալին Դոն Կիխոտն է, իսկ Պիկասոն` Սանչո Պանսան», – նշեց բարերարը։–0–