550.01
6.3
481.49
-4
Եղանակը Երևանում
Հայ

Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան

10:42
16 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը։

Ֆիլմի պրեմիերային ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր և արվեստասեր հանդիսատես։

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ֆիլմի շնորհանդեսը ընդգծում է հայ-հնդկական ամուր մշակութային կապերը:

«Հայ-հնդկական մշակութային կապերն ունեն երկար պատմություն և ամուր հիմքեր: Երկու երկրներում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, որոնք խթանում, վերահաստատում և ամրապնդում են մեր բարեկամական երկրների մշակութային կապերը և ծանոթացնում են հանրությանը մեր երկրների բազմադարյա մշակույթներին: Վստահ եմ՝ այս միջոցառումը ևս կնպաստի մշակույթի ոլորտում հայ-հնդկական արդյունավետ համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և ստեղծագործական նոր հնարավորությունների իրականացմանը»,- նշել է փոխնախարարը և հույս հայտնել, որ հայ-հնդկական համագործակցությունը կլինի շարունակական՝ հասնելով որակական նոր մակարդակի։

Մհեր Մկրտչյանը նկարահանվել է ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի համատեղ արտադրության «Ալի Բաբան և 40 ավազակները», «Սիրո լեգենդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Մուսթաֆայի և Բարմանդուի կերպարները։ Նա եղել է հնդիկ ժողովրդի բարեկամ և շատ է սիրել Հնդկաստանը:

«Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրկան ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով։

Ֆիլմում ներկայացված են հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, վրաց անվանի դերասան և ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեի, հնդիկ դերասանուհի և պատգամավոր Հեմա Մալինիի, հնդիկ դերասան Դհարմենդրայի, ռուս դերասան և կինոռեժիսոր Ռոլան Բիկովի և այլոց հուշերը Մհեր Մկրտչյանի մասին։

Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» կազմակերպության 10-ամյակներին։ Ֆիլմի շնորհանդեսն իրականացվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:19
09 Հունվարի 2022
Մալենան ելույթ է ունեցել Երևանում (ՎԻԴԵՈ)
Մալենան ելույթ է ունեցել Երևանում. ՎԻԴԵՈ
20:20
21 Դեկտեմբերի 2021
Արփիից մինչև Մալենա. Ի՞նչ է պատմում Մալենայի ուսուցչուհին նրա մասին (ՎԻԴԵՈ)
Մալենայի երաժշտական տաղանդը նկատողներից ու այն զարգացնողներից են եղել նաև «Սայաթ-Նովայի» անվան երաժշտական դպրոցի ուսուցիչները։ Ի՞նչ է պատմում նրա մասին ուսուցչուհին. ՎԻԴԵՈ
13:55
20 Դեկտեմբերի 2021
Բացառիկ փաստեր Մալենայի մասին (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք բացառիկ փաստեր Մալենայի մասին. ՎԻԴԵՈ
23:18
19 Դեկտեմբերի 2021
Հայաստանը 2-րդ անգամ է հաղթում «Մանկական Եվրատեսիլում». միշտ լավագույն տասնյակում, մասնակցության պատմությունը
Հայաստանը 2-րդ անգամ է հաղթում «Մանկական Եվրատեսիլում». միշտ լավագույն տասնյակում, մասնակցության պատմությունը
21:35
19 Դեկտեմբերի 2021
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
19:51
19 Դեկտեմբերի 2021
Մալենան փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Մալենան փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
12:52
16 Դեկտեմբերի 2021
Փարիզում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2021»–ի հայաստանյան պատվիրակ Մալենայի առաջին փորձը (ՎԻԴԵՈ)
«Մանկական Եվրատեսիլ 2021», Մալենայի առաջին փորձի կադրերը Փարիզում. ՎԻԴԵՈ
10:15
15 Դեկտեմբերի 2021
«Մանթո եմ» . հրապարակվել է «Մեր բակի» ամենատղայական երգի ռեմիքսը (ՎԻԴԵՈ)
«Մանթո եմ» . հրապարակվել է «Մեր բակի» ամենատղայական երգի ռեմիքսը. ՎԻԴԵՈ
20:37
14 Դեկտեմբերի 2021
Հայտնի է, թե որ համարի ներքո է հանդես գալու Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե որ համարի ներքո է հանդես գալու Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին. ՎԻԴԵՈ
12:20
09 Դեկտեմբերի 2021
Հայաստանի մասնակից Մալենան առաջինն է «Մանկական Եվրատեսիլ-2021»–ի առցանց քվեարկության արդյունքում (ՎԻԴԵՈ)
Հայաստանի մասնակից Մալենան առաջինն է «Մանկական Եվրատեսիլ-2021»–ի առցանց քվեարկության արդյունքում. ՎԻԴԵՈ
23:12
06 Դեկտեմբերի 2021
Արդեն 2մլն դիտում․«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենայի տեսահոլովակը YouTube-ում ռեկորդներ է գրանցում (ՎԻԴԵՈ)
Արդեն 2մլն դիտում․«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենայի տեսահոլովակը YouTube-ում ռեկորդներ է գրանցում.ՎԻԴԵՈ
21:04
26 Նոյեմբերի 2021
«Հավերժ շնորհակալ եմ ամենի համար, ինչ ունեմ». երգչուհի Էմմիի տպավորիչ լուսանկարն ամուսնու ու որդիների հետ (ՖՈՏՈ)
Երգչուհի Էմմին տպավորիչ ընտանեկան լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ