Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Վերսալում

11.02.2020, 18:05
Վերսալի Թագավորական մատուռում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Վերսալում
ԵՐԵՎԱՆ, 11 փետևվարի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 24-ին Վերսալի Թագավորական մատուռում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ: Այս մասին ասվում է պալատի պաշտոնական կայքում:

«Հայ ժողովրդի ձայնը և նրա բազմամյա պատմությունը արտահայտող երաժշտությունը կներկայացվի Թագավորական մատուռում»,- ասվում է համերգի մեկնաբանություններում:

Համերգին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծոգործությունները կկատարեն ջութակահար Շուշան Սիրանոսյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, դաշնակահար Վարդան Մամիկոնյանը և սոպրանո Մելոդի Լուլոջյանը:-0-