Հայկական գորգեր և քամանչա. Ռոզա Լինը ցնցող ելույթ է ունեցել ամերիկյան հայտնի շոուի եթերում (ՎԻԴԵՈ)
15:02
02 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը մասնակցել է ամերիկյան CBS հեոռւստաալիքով հեռարձակվող The Late Late Show with James Corden հայտնի հեռուստաշոուին։
Երգչուհին կատարել է իր հայտնի «Snap» ստեղծագործությունը, որով հանդես է եկել «Եվրատեսիլ 2022»–ին։ Երգը նորանոր ռեկորդներ է սահմանում համաշխարհային չարտերում։
Ռոզայի ելույթի ժամանակ բեմում գցված էին հայկական գորգեր։ Երգչուհին ստեղծագործությունը կատարում էր հայկական երաժշտական գործիքների` քամանչայի, դհոլի նվագակցությամբ։
Նշենք, որ այս տարվա օգոստոսին երգչուհին պայմանագիր է ստորագրել Columbia Records աշխարհահռչակ լեյբլի հետ, որտեղ ձայնագրվում են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Սելին Դիոնը, Բարբարա Սթրեյզանդը, Ադելը, Բոբ Դիլանը և այլք։–0–