20 տարի անց․ «Հայկական հավաքականը» խաղացել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում․ (ՎԻԴԵՈ)

20.03.2020, 12:38
20 տարի անց․ «Հայկական հավաքականը» խաղացել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում․ ՎԻԴԵՈ
20 տարի անց․ «Հայկական հավաքականը» խաղացել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում․ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ «Армянская сборная» (Հայկական հավաքական) թիմը «Новые армяне»-ից (Նոր հայեր) 20 տարի անց խաղացել է ՈՒՀԱ-ի (КВН) բարձրագույն լիգայում։

Ռուսական առաջին ալիքի եթերում ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայի 1/8-րդ եզրափակիչը՝ հայկական թիմի մասնակցությամբ, կհեռարձակվի մարտի 21-ին, 21:20-ին։

«Новые армяне» թիմը ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայում խաղացել է 1994-ից 2001 թվականներին։ 1997-ին այն դարձել է ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայի չեմպիոն։ Թիմի ավագներն են եղել Արման Սաղաթելյնը և Գարիկ Մարտիրոսյանը։-0-