Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթի երկու օրերի արդյունքում (ՎԻԴԵՈ)

23.08.2021, 12:16
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային  մրցույթի երկու օրերի արդյունքում.ՎԻԴԵՈ
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային  մրցույթի երկու օրերի արդյունքում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նոր ալիք-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում է երգիչ Սարո Գևորգյանը: Մրցույթն անցկացվում է Սոչիում օգոստոսի 19-25-ը:

Սարոն մրցութային առաջին օրը հիանալի ելույթ է ունեցե և արժանացել է ժյուրիի անդամների ամենաբարձր միավորներին` դառնալով այդ օրվա առաջատարը։

Երգիչը մրցութային երկրորդ օրը կատարել է «Կուզես» երգն ու 89 միավոր վաստակել։ Մրցութային երկու օրերի արդյունքում Սարոն 179 միավոր ունի։

«Նոր Ալիք»  մրցույթին մասնակցում է,  11 ներկայացուցիչ` 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան։

Մրցույթին Սարոն երեք երգ է ներկայացնում:

Մրցութային օրերն են օգոստոսի 21, 22 և 24:

Ի դեպ, համերգային մասը վարել են հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը։–0–