Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

08.09.2022, 13:15
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակում երեկ տեղի է ունեցել նաև «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի և մի խումբ անվանի երաժիշտների մասնակցությամբ:

 - рис.1

Համերգի ամենասպասված իրադարձություններից մեկը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթն էր: Խումբը կատարել է «Queen»-ի երգացանկի մի քանի հայտնի ստեղծագործություններ` շարքը եզրափակելով

«We are the champions» երգով և արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին:
Երեկոյի ընթացքում մարզահամերգային համալիրի բեմում կատարումներով հանդես են եկել նաև Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը և Գոռ Սուջյանը:

 - рис.2

Բրայան Մեյը հատուկ կատարմամբ հանդես է եկել նաև Ջիվան Գասպարյան կրտսերի հետ՝ ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի:

«Queen» խմբի կիթառահարն առանձնակի ջերմությամբ է հիշել Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքը «Գլադիատոր» ֆիլմի նկարահանումների ձայնագրությունների ժամանակ։–0–