Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award հեղինակավոր ամերիկյան մրցանակին

17.06.2019, 13:38
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։
Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award հեղինակավոր ամերիկյան մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։

«Շտապեմ կիսվել ուրախալի լուրով: Նախադեպ չունեցող փաստ: Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացավ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» - Emmy Award բարձրագույն մրցանակին։ Հայրերի օրվա կապակցությամբ, լավ նվեր արեց ինձ և համայն հայությանը: Ու թող հայերի մրցանակները ու հաղթանակները շատ լինեն», – Facebook–յան իր էջում գրել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Արթուր Էլբակյանը։

Անուշ Էլբակյանը գլխավորում է «Boston Globe» հրատարակության տեսա–պրոդյուսերական բաժինը, նա հրատարակության ավագ խմբագիրն է։–0–