424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

22 երկիր կմասնակցի Հայաստանում կայանալիք «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնին

17:57
29 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 1-5-ը Երևանում, Գյումրիում և Ուջանում կանցկացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրված է 35 ֆիլմ 22 երկրից, այդ թվում, Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Արգենտինայից, Եգիպտոսից, Սերբիայից, Խորվաթիայից, Հնդկաստանից, Նեպալից, Ինդոնեզիայից: Արտամրցութային ծրագրում կցուցադրվեն ազգագրական-մարդաբանական հին և նոր ֆիլմեր:

«Այս տարի ծրագրում ընդգրվկել են նախորդ տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակակիր հոլանդացի ռեժիսոր Ռոզմարի Բլանկի «Բեռլինում» ֆիլմը, Արմեն Գասպարյանի «Բաց դռներ» կինոնկարը, որի հայկական պրեմիերան տեղի կունենա փառատոնի շրջանակում, իրանցի կինովավերագրող Ֆարհադ Վարահրամի «Սուրբ հարսանիքը», Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը և բրիտանացի ռեժիսոր Փիթեր Փուլի՝ 1962-1965 թվականներին նկարահանած «Կարմիրը պատել է ծովը» վավերագրությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ժյուրիի կազմում են ռեժիսորներ Ռոզմարի Բլանկը (Նիդերլանդներ), Համիդ Ջաֆարին (Իրան) և կինոգետ Սառա Նալբանդյանը (Հայաստան):

Ֆիլմերի երևանյան ցուցադրությունները տեղի կունենան Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում՝ ուսանողների համար:

Հաղորդագրության համաձայն, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` ժամը 19:00-ին, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում, որը գտնվում է ք. Երևան, Այգեձորի 53/2 հասցեով:

«Փառատոնի մասնակիցներն ու հյուրերն առաջին երկու օրը կանցկացնեն Երևանում: Հոկտեմբերի 3-ին փառատոնը կտեղափոխվի Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, որտեղ մասնակիցները կծանոթանան գյուղի կյանքին ու կենցաղին, իսկ տեղի բնակիչները և հյուրերը՝ փառատոնային ֆիլմերին: Փառատոնի վերջին երկու օրը՝ հոկտեմբերի 4-ին և 5-ին, կինոցուցադրություններ տեղի կունենան Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում», - հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Բացի այդ, Գյումրիում կկայանա նաև «Կինո, ազգագրություն, մարդաբանություն» խորագրով գիտաժողովը, որին ելույթներով հանդես կգան ազգագրագետներ, մարդաբաններ և կինոգետներ:

Նշված օրերին Երևանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, «Մոսկվա» կինոթատրոնում, Հայ-ռուսական համալսարանում զուգահեռաբար կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ:

Հաղորդագրության համաձայն, փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:25
29 Մարտի 2024
«Չգիտեմ՝ ինչպես նկարագրել զգացմունքներս»․ Սաթի Սպիվակովան անհամբեր սպասում է երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը
Հայտնի հայ ջութակահար Զարեհ Սահակյանցի դուստր Սաթի Սպիվակովան, ով մեծանուն ջութակահար ու դիրիժոր, մաեստրո Վլադիմիր Սպիվակովի կինն է, նշել է, որ Երևանում կայանալիք հյուրախաղերն առանձնահատուկ են իր համար
21:15
28 Մարտի 2024
Շուրջ 1,4մլրդ դրամ կհատկացվի Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար
Բյուջեից շուրջ 1,4մլրդ դրամ կհատկացվի Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար
12:22
27 Մարտի 2024
Թատրոնն այն վեհ ճշմարտությունն է, որին ձգտում են բոլոր ժողովուրդները․ Աշխարհն այսօր նշում է Թատրոնի օրը
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում
11:17
27 Մարտի 2024
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը հանդես կգա մեծ համերգով Երևանում
«Ժամանակի մեքենա» լեգենդար խումբը Երևանում հանդես կգա մեծ համերգով՝ իր 55–ամյակի կապակցությամբ
14:17
26 Մարտի 2024
Սաթի Սպիվակովան և Մոսկվայի «Ազգերի թատրոնը» շուտով Երևանում (ՖՈՏՈ)
Հայաստանում մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոնի» անդրանիկ հյուրախաղերը կդառնան Կանանց միամսյակի գեղեցիկ ամփոփում: Թատրոնը երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը»․ ՖՈՏՈ
11:16
18 Մարտի 2024
Սերգեյ Լազարևը հայերեն կատարել է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը (ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լազարևը հայերեն կատարում է Շատունովի հայտնի «Седая ночь» երգը․ ՎԻԴԵՈ
12:48
13 Մարտի 2024
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացնող LADANIVA խմբի եվրատեսիլյան տեսահոլովակը․ ՎԻԴԵՈ
10:53
10 Մարտի 2024
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում (ՖՈՏՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում․ ՖՈՏՈ)
20:55
07 Մարտի 2024
Մոսկվայի հայտնի ազգերի թատրոնը Սաթի Սպիվակովայի հետ առաջին անգամ ելույթ կունենա Երևանում (ՖՈՏՈ)
Մոսկվայի Ազգերի Թատրոնի «Դեղձանիկը» ներկայացումը կցուցադրվի ապրիլի 5–6–ը Կ․ Ստանիսլավկսու անվան դրամատիկական թատրոնի բեմում
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
18:15
27 Փետրվարի 2024
Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման պրեմիերան
Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
12:50
31 Հունվարի 2024
Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
Ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին