13–ամյա Վիկտորիա Անտոնյանը գերել է Բաստային ֆանտաստիկ ջազային կատարմամբ «Ձայնը. երեխաներ» շոուում (ՎԻԴԵՈ)

11.02.2018, 11:00
13–ամյա Վիկտորիա Անտոնյանը ցնցել է ժյուրիի անդամներին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 5» շոուի «Կույր լսումներ» փուլում։
13–ամյա Վիկտորիա Անտոնյանը գերել է Բաստային ֆանտաստիկ ջազային կատարմամբ «Ձայնը. երեխաներ» շոուում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 13–ամյա Վիկտորիա Անտոնյանը ցնցել է ժյուրիի անդամներին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 5» շոուի «Կույր լսումներ» փուլում։

Վիկտորիան կատարել է My Funny Valentine ստեղծագործությունը, որն առաջին անգամ կատարել է 1937 թ.–ին Միցի Գրինը։ Երգը դարձել է ջազային, տարբեր տարիներին այն կատարել են ավելի քան 600 երաժիշտներ։ Երգը ներառվել է ԱՄՆ–ի աուդիոձայնագրությունների ազգային ռեեստրում։

Загружается новость ... "Лево"

«Ես պարզապես գիտեի, թե երբ եմ վերադառնալու իրականություն», – ասաց Բաստան, ով շրջվեց Վիկտորիայի ելույթի ժամանակ և վերցրեց նրան իր թիմ։

«Ես գրեթե վստահ էի, որ դուք եք նվագում դաշնամուր։ Ձայնն ու դաշնամուրը հնչում էին այնպես, կարծես դա մեկ մարդ է անում», – ավելացրեց Մելաձեն։

Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» նախագծին մասնակցում են 7–14 տարեկան տաղանդավոր պատանի կատարողներ, որոնք լուրջ քասթինգ են անցել։

Նախագծի մարզիչներն են Վալերի Մելաձեն, Պելագեան և Բաստան։–0–