ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 12–ամյա հայազգի տղան հաղթել է France 2 հեռուստաալիքի «Prodiges» ծրագրի շրջանակում կազմակերպվող դասական վոկալիստների մրցույթում։
Տղան, ում անունը Հակոբ է, կատարել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի Կերուբիմոյի արիան։ Նրան նվագակցել է Թուլուզի կապիտոլիումի ազգային նվագախումբը։
Հակոբն ապրում է Ֆրանսիայի Լիլ քաղաքում։ Նա կստանա 5 հազար եվրո, ինչպես նաև կշարունակի իր երաժշտական կրթությունը, հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոյի կայքը։–0–