«Մենք ընկղմվեցինք ձեր ձայնի մեջ». գյումրեցի Սաթին գերեց «Ты супер» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)

10.02.2018, 23:38
«Ты супер» վոկալի շոուի երկրորդ եթերաշրջանի առաջին մրցութային օրվա շրջանակում ելույթ ունեցավ 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը:
«Մենք ընկղմվեցինք ձեր ձայնի մեջ». գյումրեցի Սաթին գերեց «Ты супер» շոուի ժյուրիին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական НТВ ալիքով հեռարձակվող «Ты супер» վոկալի շոուի երկրորդ եթերաշրջանի առաջին մրցութային օրվա շրջանակում ելույթ ունեցավ 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը:

Նա ապրում է Գյումրու մանկատներից մեկում և առաջին անգամ ելույթ ունեցավ մեծ բեմում` արժանի կերպով ներկայացնելով Հայաստանը:

Գյումրեցի աղջիկը կատարեց «Զեփյուռ կդառնամ» գուսանական երգը և իր համեստությամբ ու ձայնային տվյալներով ստիպեց ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը, ինչը նշանակում է, որ մեր հայրենակցուհին անցել է հաջորդ փուլ:

Ժյուրիի անդամ Իգոր Կռուտոյը նշեց, որ Հայաստանը երաժշտական երկրներից մեկն է, և մաղթեց Սաթենիկին, որ նա, տա Աստված, փառավորի իր երկիրը: Յուլիանա Կարաուլովան նշեց, որ իրենք ընկղմվել էին Սաթենիկի ձայնի մեջ, որը մթնոլորտային էր կարծես, և առանձին ընդգծեց աղջկա համեստությունը: -0-