Մահացել է լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

26.11.2018, 14:33
Մահացել է լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին:
Մահացել է լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 78 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին։ Այս մասին, ինչպես գրում է lenta.ru–ն, հաղորդում է La Repubblica–ն։

Մահվան պատճառը դեռ չի նշվում։ Նշվում է, որ ռեժիսորը մահացել է Հռոմում ծանր հիվանդությունից հետո։

Բերտոլուչին նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Վերջին տանգոն Փարիզում», «Երազողները», «Խուսանավող գեղեցկություն», «Քսաներորդ դար», «Վերջին կայսրը», «Կոնֆորմիստը»։ «Վերջին կայսրն» արժանացել է «Օսկարի» 9 անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ադապտացված սցենար»։

2011 թ.–ին Բերտոլուչին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կինոարվեստի մեջ կատարած ավանդի համար։–0–