Ջազի լեգենդ Ռիչարդ Բոնան այցելել է Երևանի պատմության թանգարան

30.04.2016, 16:46
Ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան:
Ջազի լեգենդ Ռիչարդ Բոնան այցելել է Երևանի պատմության թանգարան

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանը շքեղ համերգով կտոնի Ջազի միջազգային օրը>>

Շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ երաժիշտը հիացմունքով նշել է, որ ուրախ է գտնվել նման հին ու միաժամանակ երիտասարդ ավյունով քաղաքում, որն ունի ջազային հրաշալի անվանդույթներ և սիրով լսում է ջազ:

Թանգարանում շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Ջազի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 2011 թ.-ից: Հայաստանում այն նշվում է արդեն 5-րդ անգամ: Այդ տարի ջազի օրը կանցկացվի «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագրի ներքո: -0-