«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)

01.07.2019, 15:01
Հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:
«Իտալական մաֆիայի կրտսեր կազմը». հայաստանցի տղաները փայլուն ելույթ են ունեցել Ռուսական առաջին ալիքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. 9-ամյա դաշնակահար Գառնիկ Մսրյանը և նրա 8-ամյա թարգմանիչ Գոռ Սաղաթելյանը ելույթ են ունեցել ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше всех» շոուի ժամանակ:

«Առաջին անգամ «Лучше всех» շոուի շրջանակում փոքր թարգմանիչը մեծ տաղանդի համար», - այդպես է շոուի վարող Մաքսիմ Գալկինը ներկայացրել փոքրիկ մասնակիցներին:

Գառնիկն Արամ Խաչատուրյանի անվան մրցանակաբաշխության դափնեկիր է և արդեն 6 տարի զբաղվում է դաշնամուրով: Սակայն նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում երաժշտությամբ, նա երազում է դառնալ ինժեներ «Գազպրոմում»:

«Դուք այնքան տպավորիչ տեսք ունեք: Ինձ թվում է, որ մարդիկ հիմա կմիացնեն հեռուստացույցը, և մեզ մոտ կտեսնեն իտալական մաֆիայի կրտսեր կազմը», - ասել է Գալկինը:

Փոքրիկ դաշնակահարը կատարել է «Առյուծ արքա» մուլտֆիլմի սաունդթրեքը, որը կոչվում է «Can you feel the love tonight»:-0-

Դիտել 01:06:14-ից