Հայտնի հայազգի դերասանը կխաղա Շարլիզ Թերոնի հետ նույն ֆիլմում

23.11.2017, 13:24
Հայտնի հայազգի դերասան Էնդի Սերքիսը կնկարահանվի Flursky կատակերգությունում։
Հայտնի հայազգի դերասանը կխաղա Շարլիզ Թերոնի հետ նույն ֆիլմում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայտնի հայազգի դերասան Էնդի Սերքիսը երկրորդական դեր կկատարի Lionsgate ստուդիայի և ռեժիսոր Ջոնաթան Լևինի Flursky կատակերգությունում։ Գլխավոր դերերում կնկարահանվեն Սեթ Ռոգենը և Շարլիզ Թերոնը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է Киномания.ру–ն, ֆիլմը կպատմի անհաջողակ լրագրող Ֆրեդ Ֆլարսկիի (Ռոգեն) մասին, ով որոշում է հասնել Թերոնի մարմնավորած հերոսուհու բարեհաճությանը, ում սիրահարվել է դեռ փոքր տարիքում, երբ նա իր դայակն էր։ Խնդիրն այն է, որ իր ցանկալին ԱՄՆ–ի պետքարտուղարն է և բավականին ազդեցիկ ու անհասանելի կին։ Սերքիսը կմարմնավորի մեդիահսկայի ու հերոսի բոսի կերպարը։ –0–