Հայկական սիրո պատմություն' Էդ Շիրանի նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)

23.12.2019, 10:19
Էդ Շիրանն իր նոր տեսահոլովակում ներկայացրել է հայկական սիրո պատմություն. ՎԻԴԵՈ
Հայկական սիրո պատմություն' Էդ Շիրանի նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը ներկայացրել է «Put It All On Me» երգի տեսահոլովակը, որում ցուցադրվում են տասնյակ սիրո պատմություններ: Երգչի թիմը հավաքել էր դրանք ողջ աշխարհից և նկարահանել սիրահար զույգերին պարելիս:

Տեսանյութում ներկայացվում են մոլորակի տարբեր ծայրերում ապրող մարդկանց սիրո պատմություններ, այդ թվում` հայաստանցի պարողների սիրո պատմությունը:

Իսկ տեսահոլովակի հերոսն ինքը` Էդ Շիրանն է, ով առաջին անգամ է նկարահանվում իր կնոջ` Չերի Սիբորնի հետ: -0-