Հայազգի երգիչ Հովիկը կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

21.10.2016, 18:10
Կիպրոսն առաջին երկիրն է, որը ներկայացրեց իր մասնակցին «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում։
Հայազգի երգիչ Հովիկը կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կիպրոսն առաջին երկիրն է, որը ներկայացրեց իր մասնակցին «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում։

Կիպրոսը մրցույթում կներկայացնի հայազգի երգիչ Հովիկ Դեմիրճյանը։ Կիևում նախատեսված մրցույթում Հովիկը կներկայացնի հայտնի շվեդ կոմպոզիտոր Թոմաս Գ:սոնի հեղինակային երգը, հաղորդում է Eurovision.tv–ին։

Հովիկը, ով կիպրահայ է, ընտրվել է ներքին քվեարկության միջոցով կիպրական հեռարձակող միության կողմից։

 - рис.1
 
Նա 27 տարեկան է և 2009 թ.–ին մասնակցել է Հունաստանում անցկացված X Factor նախագծին։

«Դեպի Եվրատեսիլ» մեգանախագիծն է մեկնարկում Հայաստանի հեռուստաընկերությունում հոկտեմբերի 1–ից>>
 
Հովիկի երգը, որը նա կկատարի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում, կթողարկվի ավելի ուշ։ Նա մասնակցել է կիպրական ազգային ընտրական փուլին 2010 և 2015 թթ.–ին։ Երգիչը հրապարակել է տեսանյութ, որն ազդադարում է իր մասնակցությունը մրցույթում։ –0–