+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)

14:19
04 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Էդուարդ Միսկարյանը (դուդուկ), Սյուզի Գաբրիելյանը (քանոն) և Էմիլ Ներսեսյանը (դհոլ) պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն» ("Синяя птица") պատանի տաղանդների համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։

Երեխաները հայկական ազգային գործիքներով վիրտուոզ կերպով կատարել են «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմի երաժշտությունը, որի կոմպոզիտորը Վլադիմիր Կոսման է։

Նիկոլայ Ցիսկարիձեն նշել է, որ երբեք չէր մտածում այն մասին, որ ֆրանսիական ֆիլմի համար գրված այս հրաշալի մեղեդին կարող է կատարվել նման գործիքների վրա։

Загружается новость ... "Лево"

«Անգամ պատկերացնել չէի կարող։ Շնորհակալություն լավ տրամադրության
համար», – ասել է նա։

Ըստ Դենիս Մացուևի, ազգային գործիքները միշտ հատուկ կոլորիտ են հաղորդում, առավել ևս նման երիտասարդ երաժիշտների կատարմամբ։

«Շնորհավորում եմ ձեզ, մենք մեծ բավականություն ստացանք, հուսով եմ, որ ձեր տրիոն մեծ ապագա ունի։ Պարապեք, սիրեք երաժշտությունը և ավելի շատ փորձեր անցկացրեք», – ասել է նա։

Հայկական տրիոյի` Էդուարդ Միսկարյանին (15 տարեկան), Սյուզի Գաբրիելյանին (11 տարեկան), Էմիլ Ներսեսյանին (7 տարեկան) համախմբել է ժողովրդական գործիքների հանդեպ տածած սերը։ Էդուարդ Միսկարյանն ավարտել է երաժշտական դպրոցի կլառնետի բաժինը։ Դրան զուգահեռ սովորել է դուդուկ նվագել, որով և որոշել է մասնակցել մրցույթին։ Սյուզի Գաբրիելյանը սովորում է քանոն նվագել, նա երազում է հայտնի երաժիշտ դառնալ։ Իսկ Էմիլ Ներսեսյանին դհոլ նվագել է սովորեցրել հայրը։ Երեխաները հավատում են , որ «Կապույտ» թռչունն իր թևերի վրա ամպայման իրենց հաջողություն կբերի։

Армянское трио синяя птица

«Կապույտ թռչուն» մրցույթի առանձնահատկությունը նրա բազմազանության մեջ է, մրցույթը չի սահմանափակվում միայն մեկ ժանրով։ Մրցույթը համախմբում է նրանց, ովքեր երգում են, պարում, նվագում երաժշտական գործիքներ, կատարում բարդ ակրոբատիկ և մարմնամարզական վարժություներ։ Նոր եթերաշրջանի առանձնահատկությունն այն է, որ այս անգամ մրցույթին մասնակցում են նաև համույթներ։

Պատանի տաղանդների հմտությունները գնահատում են ՌԴ ժողովրդական արտիստներ` ջութակահար և դիրիժոր Սվետլանա Բեզրոդնայան, Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանի ռեկտոր Նիկոլայ Ցիսկարիձեն, ռուսական ռոմանսների կատարող Օլեգ Պոգուդինը, վիրտուոզ դաշնակահարԴենիս Մացուևը։ –0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ